Վրաստանում գործադուլների ալիքը մեծ չափերի է հասել. 1600 հանքափոր գործադուլ է հայտարարել
Վերջին լուրեր
Ինչպես տեղեկացնում է «News Georgia»–ն, Վրաստանի Իմերեթիի շրջանի Տկիբուլի քաղաքում գիշերը գործադուլ է հայտարարել տեղի ածխահանքի մոտ 1600 հանքափոր: Գործադուլը կապված է այն բանի հետ, որ հանքափորներին հայտնել են, թե նրանց աշխատավարձը կրճատվելու է, ինչպես նաև նրանց մի մասը դառնալու է գործազուրկ: Վրաստանում գործադուլների իսկական ալիք է սկսվել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թբիլիսիում էլ գործադուլ են անում ավտոբուսների վարորդները՝ պահանջելով աշխատավարձի ավելացում, աշխատանքային պայմանների բարելավում, բժշկական սպասարկման արտոնությունների տրամադրում: Մինչ այդ գործադուլ էին հայտարարել նաև Չիատուրայի հանքագործները և Փոթի նավահանգստի աշխատակիցները։
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ստեղծել է հատուկ ծառայություն՝ գործադուլների մասնակիցների պահանջները պարզելու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)