Թուրքիան պայքարելու է ահաբեկչության դեմ. Աբդուլլահ Գյուլ
Վերջին լուրեր
Թուրքիան իր երկրում և նրա սահմաններից դուրս ահաբեկչության դեմ պայքար է մղելու. շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը. հաղորդում է TRT Haber-ը:
Նախագահի խոսքերով՝ ահաբեկչության դմ պայքարն իր պետության իրավունքն է:
Ավելի վաղ վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ ահաբեկչությունը Թուրքիայի ապագայի միակ սպառնալիքն է: Վարչապետը նաև հավելել է, որ Անկարան ամեն ինչ կանի ահաբեկչությունը հաղթահարելու համար: Չէ՞ որ թուրքերն ու քրդերը հարյուրամյակներ շարունակ ապրել են խաղաղ և առանց խնդիրների:
Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ակտիվացմամբ թուրքական բանակը վերսկսել է իր գործողությունները գրոհայինների դեմ: 2012թ. սկզբից մինչև հոկտեմբերի վերջ Թուրքիայի անվտանգության ուժերի հատուկ գործողությունների արդյունքում երկրի տարբեր շրջաններում չեզոքացվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 716 գրոհային:
Թուրքիայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության միջև պայքարը շարունակվում է արդեն ավելի քան 25 տարի: Կուսակցությունը ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կուսակցություն. գրում է Trend.az-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)