ՄԱԿ-ը հայտարարել է թալիբների կողմից վիրավորված աղջկա աջակցության համաշխարհային օր
Վերջին լուրեր
ՄԱԿ-ը նոյեմբերի 10-ը հայտարարել է պակիստանցի 15-ամյա Մալալա Յուսուֆզայի աջակցության համաշխարհային օր, ով պայքարում էր Պակիստանում կանանց կրթության իրավունքի համար: Այդ մասին ասված է կրթության հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գորդոն Բրաունի պաշտոնական կայքում:
ՄԱԿ-ի նախագահ Բան Կի Մունը կոչ է արել աշխարհի բոլոր մարդկանց նոյեմբերի 10-ին հանդես գալ 15-ամյա աղջնակի պաշտպանությամբ, ով ծանր վիրավորվել էր թալիբների կողմից: Նա գլխի և վզի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, որից հետո նրան տեղափոխել էին Մեծ Բրիտանիա բուժման նպատակով: Մալալա Յուսուֆզայի հետ վիրավորվել էին նաև նրա 2 համադասարանցիները: «Թալիբան» շարժման ներկայացուցիչները խոստացել էին նրա առողջանալուց հետո սպանել աղջկան:
Նոյեմբերի 9-ին ՄԱԿ-ը Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին է հանձնել 2 մլն մարդու կողմից ստորագրված միջնորդություն, որով նրանք իրենց աջակցությունն են հանձնում Մալալա Յուսուֆզային և պահանջում են Պակիստանի իշխանություններից երկրում պարտադիր անվճար կրթություն մտցնել. հայտնում է Reuters-ը:
Զարդարին ստորագրել է և խոստացել դպրոցական կրթություն ապահովել տարրական կրթությունից զուրկ 5 մլն. պակիստանցի երեխաների:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)