Իրանում մեկնարկել են հայկական հնագույն եկեղեցու վերականգնման աշխատանքները
Վերջին լուրեր
Իրանում սկսվել են հայկական հնագույն Սուրբ Հռիփսիմե (4-րդ դար) եկեղեցու վերականգնողական աշխատանքները:
Տաճարը նշանակալիորեն վնասվել էր 2012թ. սեպտեմբերի 11-ին Իրանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում. հայտնում է Благовест-инфо-ն՝ հղում կատարելով Ատրպատականի Հայկական եկեղեցու թեմին:
Իրանի Մշակույթի նախարարությունը Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և նրա շրջակայքում գտնվող Սուրբ Աներևույթ հնագույն ժամատան ավերակները մտցրել է պետության կողմից պահպանվող մշակութային ժառանգության ցուցակում, և երկրաշարժից հետո ձեռնարկել էր դրանց վերականգնման աշխատանքները:
Ատրպատականի հայկական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգոր Չիֆտչյանը հայտնել է, որ վերականգողական աշխատանքների հետ կապված ծախսերն իր վրա է վերցրել Իրանի իսլամական հանրապետության հուշարձանների պահպանության գործակալությունը:
Աշխատանքների վերահսկողությունն իրականացվելու է հատուկ դիտորդական հսկողությամբ, որպեսզի հուշարձանը վերականգնվի 4-րդ դարի հայկական ճարտարապետության ոգուն համապատասխան:
Եկեղեցին գտնվում է Թավրիզից 50 կմ հեռավորության վրա՝ Մուժամբար գյուղի մոտակա բլուրներից մեկի վրա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)