Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններն օրինակելի են. Իվանիշվիլի
Վերջին լուրեր
Ուրբաթ օրը Թբիլիսիում SOCAR-ի գրասենյակ այցելելուց հետո երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է այն մասին, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն օինակելի բնույթ են կրում, հայտնում է Грузия-Online-ը:
Իվանիշվիլին հանդիպել է Թբիլիսիում գտնվող SOCAR գրասենյակի տնօրեն Ռովնաղ Աբդուլլաևի հետ: «Մենք խոսել ենք մեր հարաբերությունների մասին, որոնք շատ լավ և օրինակելի բնույթ են կրում: Խոսել ենք նաև, թե ինչպես պետք է վերաբերվենք հարևան պետությանը»,-նշել է Իվանիշվիլին:
Վարչապետը հայտնել է, որ հանդիպման ընթացքում խոսք է եղել նաև բարձր մակարդակներում սպասվելիք հանդիպումների մասին, խոսքը մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)