Էպոսագետը պատրաստ է վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը
Վերջին լուրեր
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը պատրաստ է վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը։ Այս մասին Լուրեր.com–ին հայտնեցին «Արմատ» մամուլի ակումբից։
Մանրամասների համար էպոսագետը երկուշաբթի օրը ժամը 11.00-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։
«Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար ընտրագրավը կկարողանա վճարել հասարակության հանգանակության հաշվին. նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարելու է Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար ընտրագրավի իր կողմից տրամադրման, նախընտրական զարգացումների, հայկական քաղաքական ուժերի թեկնածուների առաջադրման և այլ հարցերի մասին»:
Նշենք, որ թեման լինելու է նախընտրական զարգացումների և նախագահական ընտրություններին նախագահի հավանական թեկնածուների մասին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)