Հարկավոր է չկղզիանալ. Ռոբերտ Մելքոնյան
Վերջին լուրեր
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ծանոթանալով լրատվամիջոցների, հատկապես սոցիալական կայքերի գրառումներին ու մեկնաբանություններին, համոզվում եմ, որ մեր հասարակական կյանքում սաղմնավորվում են ազգային սնապարծությունը, ազգայնամոլությունը/ չշփոթել հայրենասիրության հետ/ եւ ազգային բացառիկության գաղափարները, տրամադրվածությունները հատկապես երիտասարդության մոտ: Կեղծ, ձեւական, ցուցադրական, վիրտուալ ՙՙհայրենասերները՚՚ հիմա ավելի շատ են, քան մոծակները շոգ ու խոնավ եղանակին:
Ամենեւին չնվազեցնելով ազգային հիմունքների ինքնարժեքն ու կարեւորությունն ամեն ինչում, հարկավոր է հնարավորինս լինել կոսմոպոլիտ եւ ավելի քիչ փորձել ՙՙկղզիանալ՚՚: Կղզիացումը, ազգային բացառիկության տրամադրությունները տանում է մեկուսացման, առանձնացման եւ ամենեւին չի բխում պետության, Հայրենիքի շահերից... Հարգելով անցյալը քո ազգին, քո ժողովրդին, Հայրենիքը՝ միշտ պետք է հիշես, որ քո ազգը ոչնչով առավել չէ մյուսներից, որ նա նրանցից մեկն է, իր դրական եւ թերի կողմերով հանդերձ, որ նա ընդամենը երկիր մոլորակի՝ այդ մեծ ընտանիքի զավակներից մեկն է...»


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)