Տարվա լավագույն համայնք է ճանաչվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը
Վերջին լուրեր
Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 16-ամյակի կապակցությամբ այսօր անց է կացվել «Տարվա լավագույն համայնք-2012» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառվարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, ՏԻ ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Փոխվարչապետը շնորհավորել է ՏԻ մարմինների ներկայացուցիչներին` Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ և արդյունավետ աշխատանք է մաղթել` ի նպաստ սեփական համայնքների բարեկեցության: Նա առանձնահատուկ ընդգծել է արդյունավետ գործող ՏԻ մարմինների դերը համայնքների զարգացման գործում:
Մրցանակաբաշխությունն անց է կացվել հինգ անվանակարգերով:
2012 թվականի լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Շիրակի մարզի Արևշատ համայնքը։
«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակի է արժանացել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը, «Մշակութային լավագույն քաղաքային համայնք» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի քաղաքը։
Լավագույն կանաչապատ համայնք է ճանաչվել Երևանը:
«Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարութան և «Հայաստանի համայնքների միության» կողմից և կազմակերպվում է 2006 թվականից։
Մրցանակաբաշխության նպատակն է գնահատել տարվա ընթացքում արդյունավետ աշխատած ՏԻՄ-երի գործունեությունը և խրախուսել հաջողություններ արձանագրած համայնքներին:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)