«Իմպուլս»-ը պարտության մատնեց «Բանանցին»
Վերջին լուրեր
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում ավարտվեց «Բանանց»-«Իմպուլս» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 3։2 հաշվով։ Խաղի հաշիվը առաջինը բացեցին «Իմպուլսի» խաղացողները՝ 33-րդ րոպեին գոլը իր հաշվին գրանցեց Դիեգո Կաստրոն, այնուհետև Կարեն Հարությունյանի գոլի շնորհիվ «Բանանցին» հաջողվեց հավասարություն մցնել հաշվի մեջ, իսկ խաղակեսի ավարտին՝ 45-րդ րոպեին Արտակ Դաշյանը 11-մետրանոց հարվածով երկրորդ գոլը ուղարկեց «Իմպուլսի» դարպասը:
Երկրորդ խաղակեսում «Իմպուլսի» ֆուտբոլիստներին ոչ միայն հաջողվեց հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ տոնել. նախ 56-րդ րոպեին Նորայր Գյոզալյանի գոլի շնորհիվ հաշիվը դարձավ 2։2, այնուհետև՝ 70-րդ րոպեին, Եղիշե Վարդանյանը հաղթանակ բերեց «Իմպուլսին»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)