Հայաստանի հավաքականն ունի տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստներ. Լիտվայի մարզիչ
Վերջին լուրեր
Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպմանը ընդառաջ՝ Լիտվայի ազգային հավաքականի մարզիչը նշել է, որ դրսևորվելու հնարավորություն կտա երիտասարդ խաղացողներին։ Այնուհետև անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականին.
«Հայաստանի հետ շատ բարդ հանդիպում է սպասվում։ Հայաստանի հավաքականը հետաքրքիր թիմ է և ունի տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստներ։ Մասնավորապես տպավորիչ է Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի խաղը։ Դիտել եմ «Չելսիի» դեմ նրա խաղը։ Կարևոր է նաև այն, որ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության ռմբարկուն է»,-Չաբո Լասլոյի խոսքերը մեջբերում է Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Նշենք, որ հավաքականների միջև նախորդ հանդիպումն ավարտվել էր Լիտվայի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)