Օբաման բարձրացնում է հարուստների համար նախատեսված հարկերը
Վերջին լուրեր
Ամերիկյան առաջնորդ Բարաք Օբաման պլանավորում է արգելել այն օրենքները, որոնց շնորհիվ ամերիկյան հարուստները հարկային վճարների երկարաձգում են ստանում: Ըստ նրա խոսքերի՝ դա կնպաստի դադարեցնել «բյուջետային աղետը», որը կարող է առաջ գալ բյուջետային դեֆիցիտի պատճառով:
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հարուստ ամերիկացիների հարկերը բարձրացվելու են: Նրա խոսքով` դա միակ ձևն է կրճատելու բյուջետային դեֆիցիտը: Համաձայն կատարված հետազոտությունների, որոնք նաև հիշատակել է Բարաք Օբաման իր ելույթի ժամանակ, 2013թ.-ի սեպտեմբերին երկրի բյուջեի դեֆիցիտը կնվազի 503 մլրդ ԱՄՆ դոլարով, որը, սակայն, կբերի մասսայական գործազրկության, իսկ տնտեսական աճը կնվազի 0.5%-ով:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է նաև, որ բացասական հետևանքներից խուսափելու համար ինքը պատրաստ է զիջումների գնալ հանրապետականների հետ, սակայն իրենց` բյուջեի դեֆիցիտի նվազեցման նախագիծն ամբողջությամբ չի կարող ընդունել:
Հիշեցնենք, որ հանրապետականները դեմ էին հարկերի բարձրացմանը, սակայն ԱՄՆ նախագահը նշել է, որ իր տեսակետին համաձայնություն են տվել ընտրողները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)