Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները հանդիպել են
Վերջին լուրեր
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, կայացել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը:
Նախարար Նալբանդյանը շնորհավորել է ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:
Նախարարները մանրամասն քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության խորացումը, քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը:
ՀՀ ԱԳ նախարարն Արցախի իր պաշտոնակցի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի անունից տեղի է ունեցել ընդունելություն` ԼՂՀ արտգործնախարարի պատվին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, որի ընթացքում Կարեն Միրզոյանին հանձնվել է ՀՀ արտգործնախարարության պատվո հուշամեդալը:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)