4.1 մագնիտուդով երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
Վերջին լուրեր
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17.57-ին, ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.560 և արևմտյան երկայնության 46.800:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա։
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է Կապան և Քաջարան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)