«Կուբան» -«ԲԿՄԱ»՝ 1:3. Օզբիլիսը՝ գոլի հեղինակ
Վերջին լուրեր
Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» հյուրընկալեց չեմպիոնի կոչման համար պայքարող «ԲԿՄԱ»–ին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:3 հաշվով:
Առաջինը հաշիվը բացեցին հյուրերը։ 35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մուսան։ 10 րոպե անց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: Սակայն հյուրերին հաջողվեց ևս երկու անգամ գրավել դաշտի տերերի դարպասը. նախ իր 2-րդ գոլը խփեց Մուսան, այնուհետև՝ Էլմը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)