Երվանդ Զախարյանի վարորդն արհամարհում է վարչապետի խոսքը
Վերջին լուրեր
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի վարորդը իրեն վեր է դասում օրենքից: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարահանումներ է կատարել, թե ինչպես է Երվանդ Զախարյանի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մի քանի անգամ հայտնել է, որ ամրագոտի չկապելը «լոպազություն է», և խորհուրդ է տվել պաշտոնյաներին, որպեսզի հարգեն օրենքը:
Այս պարագայում սակայն, վարչապետի խոսքը նրանց համար «ձայն բարբարո, ձայն հանապատի»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)