Խոշոր երկրաշարժ Մյանմայում
Վերջին լուրեր
Այսօր վաղ առավոտյան 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ըստ ամերիկացի սեյսմոլոգների` երկրաշարժի աղբյուրը գտնվում է 9 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվում է երկրի 2-րդ խոշորագույն քաղաքից` Մանդելայից 60 կմ հյուսիս-արևմուտքում:
Երկրաշարժի ավերածությունների չափի և տուժածների մասին դեռ չ հաղորդվում:
Գործակալության աղբյուրները նաև վկայում են, որ Բանգկոգում նույնպես զգացվել են ցնցումները:
Հիշեցնենք, որ 2011 թվական մարտին 6,8 մագնիտուդով նմանատիպ երկրաշարժ էր տեղի ունեցել Մյանմայի ու Թայլանդի սահմանին, որի հետևանքով զոհվել էր 75 մարդ, հարյուրից ավել մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)