Ապստամբություն Շրի Լանկայի բանտում
Վերջին լուրեր
Շրի Լանկայի ամենամեծ բանտում կալանավորների կողմից սկսված ապստամբության արդյունքում առնվազն 27 մարդ է սպանվել։ Ծանր վիրավորվել է բարձրաստիճան մի սպա։ Տեղ հասած բանակային ուժերը մինչև լուսաբաց կարողացել են իրադրությունը վերցնել վերահսկողության տակ։
Վելիքադայի բանտում ապստամբությունը բռնկվել էր այն բանից հետո, երբ բանտի հատուկ ուժերը սկսել են թմրանյութերի և չթույլատրված բջջային հեռախոսների որոնման գործողություններ։ Ականատեսները նշել են, որ տեսել են, թե ինչպես էին ոստիկանները կրակում բանտի ուղղությամբ, որի տանիքից զինված կալանավորներն արձակել են պատասխան կրակ։ Կալանավորներին հաջողվել է մուտք գործել բանտի զինանոց և ձեռք բերել զենքեր, այդ թվում` ինքնաձիգ հրացաններ։
Ներկայումս շարունակվում են տեղանքը մաքրելու, զենքերն առգրավելու եւ փախուստի դիմած կալանավորներին հայտնաբերելու գործողությունները։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)