Գիտե՞ք, թե ինչ բան է ապրել ու իմանալ, որ ցանկացած օր կարող է ազատությանդ վերջին օրը լինել
Վերջին լուրեր
Ֆոտոլրագրող Անի Գևորգյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Գիտե՞ք, թե ինչ բան է ապրել ու իմանալ, որ ցանկացած օր կարող է ազատությանդ վերջին օրը լինել: Արթնանալ, տանից դուրս գալ, զբոսնել, գնալ աշխատանքի, շփվել ընկերների հետ, բայց միշտ զգալ խոնավ պատերի ու փտած առնետների հոտերը, հիշել, որ առաջիկա 2-3 տարիները կարող ես անցկացնել այդ հոտերի մեջ: Ինչպե՞ս է դա՝ ապրել ու փորձել կռահել, թե ինչպիսին է լինելու խցակիցդ՝ այն պապի՞կը, որը արդեն հարազատացել է խոնավ պատերի հետ, որի ստորին ծնոտը խոնավությունից այնքան է թուլացել, որ օրը երկու անգամ տեղից դուրս է ընկնում, թե՞ այն երիտասարդը, օրը հինգ անգամ խնդրում է իրեն զուգարան տանել: Գիտե՞ք, թե ինչ բան է ապրել, իմանալով, որ ցակացած պահի կարող ես հայտնվել այն տեղում, որտեղ քեզ ընդունելիս ստիպելու են մերկանալ, հետո կպչուն ձեռնոցներով ուսումնասիրելու են մարմինդ ու լկտի կատակներ են անելու, որտեղ հարազատներիդ տեսակցելիս նրանց համբուրելու հնարավորություն չես ունենալու, որովհետեւ ձեր միջեւ փոշոտ ու խավար պատուհան է լինելու:
Գիտե՞ք: Ես էլ չգիտեմ: Սաքոն, Դավոն, Արտակը գիտեն»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)