«Գանձասար»-ը և «Շիրակ»-ը հաղթանակ տոնեցին
Վերջին լուրեր
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում տեղի ունեցավ ևս երկու հանդիպում` Կապանի «Գանձասարը» հյուրընկալեց «Արարատին», Գյումրիի «Շիրակը»` «Միկային»:
«Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ավարտվեց տան տերերի հաղթանակով` նվազագույն 1:0 հաշվով:
«Շիրակ»- «Միկա» հանդիպումը նույնպես ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով: «Շիրակի» ֆուտբոլիստներին հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Գոլերը հեղինակեցին Լևոն Պաչաջյանը (63), Յորո Լամիեն Լին (70) և Անդրանիկ Բարիկյանը (76): Այս հաղթանակի շնորհիվ Գյումրիի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, որից 1 միավորով հետ է մնում «Միկան»:
Նշենք, որ «Փյունիկ»-«Ուլիս» հանդիպումը կմեկնարկի 18:00-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)