Ընկածին խփելու հերթն Իսրայելի՞նն է
Վերջին լուրեր
Իսրայելական բանակը նախազգուշական կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ՝ ի պատասխան Սիրիայի զինուժի կողմից Գոլանյան բարձունքների ուղղությամբ կրակահերթ արձակելուն։ Այս մասին ասված է իսրայելական բանակի կողմից այսօր հրապարակված հայտարարության մեջ՝ հայտնում է Ինտերֆաքսը։
«Ավելի վաղ հրետանու արկ էր ընկել իսրայելա–սիրիական սահմանի մոտ գտնվող Գոլանյան բարձունքներում տեղակայված Իսրայելի պաշտպանության բանակի հենակետի վրա։ Ի պատասխան դրան՝ Իսրայելի զինված ուժերը նախազգուշական կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ»,– ասված է հայտարարության մեջ։ Ավելին, Իսրայելը բողոքի նոտա է հղել ՄԱԿ, որում ասված է, որ Թել–Ավիվը Սիրիայի կողմից ցանկացած ագրեսիային պատասխանելու է ամենայն խստությամբ։
Հատկանշական է, որ Սիրիայում տիրող ներքին խժդժություններից փորձում են օգտվել սահմանակից հարևանները և առաջին հերթին՝ Թուրքիան՝ փորձ կատարելով դրա հաշվին հասնել սեփական շահերի իրականացմանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)