«Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ և մնաց անպարտելի
Վերջին լուրեր
Անգլիայի առաջնության 11-րդ տուրում երկրի չեմպիոն «Մանչեսթեր «Սիթին» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։
21-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը։ Գոլի հեղինակ դարձավ Քոուլքերը: 66-րդ րոպեին Ագուերոն խփեց պատասխան գնդակը, իսկ 87-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Էդին Ջեկոն հաղթանակ պարգեւեց դաշտի տերերին:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» իր վաստակած 25 միավորով շրջանցեց 2-րդ տեղում ընթացող «Չելսիին»։ Նշենք նաև, որ «Սիթին» միակն է անգլիական պրեմիեր լիգայում, որը դեռևս պարտություն չի կրել ընթացիկ մրցաշրջանում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)