«Փյունիկ»-ը հաղթեց չեմպիոնին
Վերջին լուրեր
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրի վերջին հանդիպումն այսօր կայացավ «Հանրապետական» մարզադաշտում, ուր միմյանց հետ պայքարեցին «Փյունիկը» և «Ուլիսը»: Հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» ֆուտբոլիստների հաղթանակով՝ 3:1 հաշվով:
Խաղի հաշիվը բացեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները։ 27-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գագիկ Պողոսյանը։ 4 րոպե անց Տարոն Ոսկանյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: «Ուլիսի» ֆուտբոլիստները հաշիվը կարողացան կրճատել առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Արսեն Բալաբեկյանը: Սակայն ավելին անել նրանց չհաջողվեց:
Հանդիպման վերջնամասում Գոռ Մալաքյանի գոլի շնորհիվ «Փյունիկը» հաղթեց 3:1 հաշվով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)