«Հայաստանյան «Եվրոպական Միություն» մոդել» համաժողովը (լուսանկար, տեսանյութ)
Վերջին լուրեր
Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հայաստանյան «Եվրոպական Միություն» մոդել» համաժողովը (AMEU 2012) երիտասարդական միջոցառումը, որն իրականություն դարձավ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության, «AEGEE-Yerevan» և «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» երիտասարդական Հ/Կ-ների, «Հայ գիտական համագործակցության» (ARMSCOOP) աջակցության շնորհիվ:
«Եվրոպական Միություն» մոդել համաժողովները ներկայացնում են ԵՄ ինստիտուտները, իսկ տվյալ դեպքում՝ Եվրոպական Միության խորհրդարանը:
Այն հնարավորություն էր մոտ 120 մասնակիցների, այդ թվում՝ 15 օտարերկրացիների համար ձեռք բերել հետաքրքիր փորձ և նոր ընկերներ: Այս նախագծի օգնությամբ մասնակիցները գիտելիքների մեծ բազա ձեռք բերեցին ԵՄ ինստիտուտների աշխատանքների, ընդլայնման և Եվրաինտեգրման շրջանակներում ԵՄ քաղաքականության վերաբերյալ:
Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն էր:
Համաժողովի թեման էր՝ «ԵՄ քաղաքականությունն Արևելյան Գործընկերության երկրների նկատմամբ. Առավելությունները և մարտահրավերները»:
Համաժողովին իր ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ Պատվիրակության գործառնությունների բաժնի ղեկավար Ժան-Կրիստոֆ Գայրանը, ինչպես նաև ցուցադրվեց Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հատուկ ուղերձը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)