Մխիթարյանի դուբլը՝ իր նախկին թիմի հետ խաղում (Տեսանյութ)
Վերջին լուրեր
Ավարտվեց Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում անցկացվող դոնեցկյան դերբին, որի շրջանակներում «Մետալուրգը» հյուրընկալեց «Շախտյորին»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:4 հաշվով:
Նախ 10-րդ րոպեին հաշիվը բացեց Էդուարդոն, այնուհետև 23-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի գոլից հետո հաշիվը դարձավ 2-0: 14 րոպե անց Մխիթարյանը դուբլ է ձևակերպում՝ հաշիվը դարձնելով 3:0: Խաղավարտին Ալեքս Տեյշեյրան գոլերի տարբերությունը հասցնում է 4-ի:
Նշենք, որ դաշտի տերերի մեկնարկային կազմում ընդգրկված էին նաև մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը, ում 55-րդ րոպեին փոխարինեց Արթուր Եդիգարյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)