Nouvelles d'Arménie. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան՝ Սևրում
Վերջին լուրեր
Ֆրանսիական Սևր քաղաքում նախատեսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել, գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը: Հուշարձանը տեղադրվելու է Սամուել Մուրատի քոլեջի շենքում։ Այս ծրագիրը, որն իրականացվում է «Սևր 2015» միության կողմից, իր մեջ ընդգրկելու է նաև թանգարանի, գիտահետազոտական և համաժողովների համար նախատեսված կենտրոնների կառուցում:
Գիտահետազոտական կենտրոնն անց է կացնելու ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների ուսումնասիրություններ, ինչպես նաև ուսումնասիրելու է հայկական համայնքը։
Համալիրի բացումը նախատեսվում է 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)