Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել
ԻրանԻրանի կառավարությունը հունվարի 4-ը սգո օր է հայտարարել ամբողջ երկրում՝ Քերման քաղաքի գերեզմանատան մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների համար։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նրա խոսքով՝ Քերման նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և կոչ է արել բոլոր պաշտոնյաներին «անհապաղ օգնություն ցուցաբերել տուժածներին»։ Նա նաև վստահեցրել է, որ «այս վախկոտ արարքի հեղինակներն ու ղեկավարները շուտով կբացահայտվեն և կպատժվեն»։