Իրանում Ադրբեջանի քաղաքացին «լրտեսության փորձի» համար ազատազրկման է դատապարտվել
ԻրանԻրանում Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին «լրտեսության փորձի» համար ազատազրկման է դատապարտվել։
APA-ն հայտնում է, որ Ֆարիդ Սաֆարլին Իրանում ձերբակալվել է անցյալ տարվա մարտի 4-ին։ 2023 թվականի հուլիսի 19-ին կայացած դատական նիստում Ֆ.Սաֆարլիին առաջադրված «լրտեսության» մեղադրանքը փոխարինվել է «լրտեսության փորձի» մեղադրանքով։ Դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման։