Իրանը որևէ կողմի թույլ չի տա վտանգավոր գործողություններ իրականացնել սահմանին. ՊՆ ղեկավար
ԻրանԻրանն իր ազգային շահերն ու ժողովրդին պաշտպանում է մեծ եռանդով և առանց որևէ վերապահումների, հայտարարել է պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին, գրում է tasnimnews.com-ը:
Երեքշաբթի վաղ առավոտյան սիրիական Իդլիբում և իրաքյան Էրբիլում գտնվող թիրախների ուղղությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից հասցված հրթիռային հարվածների մասին լրագրողների հարցին ի պատասխան Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Մենք սահմաններ չենք դնում մեր ազգային շահերի և ժողովրդի պաշտպանությանն ուղղված միջոցառումներում և նման միջոցներ կձեռնարկենք հզոր կերպով»։
Վերահաստատելով Իրանի հարգանքը այլ պետությունների ինքնիշխանության, շահերի և կանոնակարգերի նկատմամբ՝ Աշտիանին ասել է, որ Իրանը որևէ կողմի թույլ չի տա վտանգավոր գործողություններ կատարել սահմանին։
«Մենք ակարձագանքնեք ցանկացած տարածքից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված սպառնալիքներին»,- ասել է Աշտիանին։