Վարչապետն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:
Վարչապետը կարևորել է Միջխորհրդարանական միության հետ համագործակցությունը և նշել, որ այն լավ հարթակ է զարգացնելու միջխորհրդարանական երկխոսությունը տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում, որը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում, վարչապետն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և ընդգծել ՀՀ առանցքային մոտեցումներն ու սկզբունքները տվյալ հարցերի շուրջ:
Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: