Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվեցին ՀՀ զինված ուժերին օգնելու հնարավորությունները․ ԱՄՆ դեսպանություն
ՔաղաքականՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են.
Պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցավ պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվեցին ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցերը։