Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Թբիլիսի
Սպորտ
Հայաստանի մարմնամարզության հավաքականը հունվարի 30-ին մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Ուսումնամարզական հավաքը կլինի երկշաբաթյա և կեզրափակվի փետրվարի 13-ին: Հավաքականը հենց Թբիլիսիից էլ կմեկնի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե` մասնակցելու մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:
Մարմնամարզության հավաքականում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը: Մարզիչները են Հայկ Նազարյանը և Աշոտ Գասպարյանը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան