Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստին Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների» Հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ Փաշինյան Ադրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ Փաշինյան Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան 

2023 թվականին շուրջ 170%-ով ավելացել են ավարտված քրեական վարույթները․ ամփոփում

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունն ամփոփել է իր մեկամյա գործունեության արդյունքները։

Ըստ այդմ՝ 2023թ. ընթացքում նշված գլխավոր վարչությունում նախաձեռնվել է  968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։

Թվով 86 քրեական վարույթով  նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ 2022թ․ ընթացքում նման 36 քրեական վարույթի դիմաց: Կարճվել է 515 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 187-ի դիմաց: Այսինքն՝ նախաձեռնված քրեական վարույթների քանակը, նախորդող տարվա համեմատ, ավելացել է 63%-ով՝ էականորեն ավելացնելով վարչության քննիչների ծանրաբեռնվածությունը, սակայն այդ պայմաններում դատավարական ավարտ ունեցած  վարույթներն ավելացել են 169,5%-ով:

Միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով 2023թ. ընթացքում  պետական բյուջե է վերականգնվել 27մլրդ. 785մլն. ՀՀ դրամ, որը, 2022թ․ համեմատ (23մլրդ. 185մլն. ՀՀ դրամ), ավելի է շուրջ 20%-ով: Ընդ որում՝ 2022թ․ միայն մեկ վարույթով է վերականգնումը կազմել շուրջ 19մլրդ. ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ 2023թ․ վերականգնվել է պետությանը պատճառված այնքան վնաս, որքան վերականգնվել է 2017-ից 2021 թվականներին միասին վերցրած։

Ընդհանուր առմամբ՝ գլխավոր վարչությունում քննվող տնտեսական բնույթի հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել 240 անձի վերաբերյալ։

Քննված վարույթները վերաբերել են՝

  • Առանձնապես խոշոր չափերով հարկեր և մաքսային վճարներ չվճարելով ՀՀ տարածք մեծաքանակ, տարբեր տեսակի ապրանքների, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքերին,
  • Երևան քաղաքի տարբեր հատվածներում բնակելի շենքերի կառուցապատման արդյունքում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերին,
  • Հանքարդյունահանման ոլորտում առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքերին,
  • Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եղանակով ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տարբեր դեպքերին,
  • Ֆինանսական բուրգ ստեղծելու և ղեկավարելու դեպքերին,
  • Փաստաթղթերի կեղծիք կատարելու եղանակով պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքերին,
  • Փողերի լվացման դեպքերին,
  • Թմրամիջոցների մաքսանենգությունների, որոշ դեպքերում` նաև ՀՀ տարածքով, որպես տարանցիկ ճանապարհ, արտահանման դեպքերին: 

    Էական արդյունքներ են ապահովվել հարկային պարտավորություններից խուսափելու հանցավոր սխեմաների բացահայտման առումով։ Մասնավորապես, վերականգնված՝ պետությանը պատճառված վնասից ավելի քան 8մլրդ. դրամը վերականգնվել է հատուկ էլեկտրոնային սերվերային համակարգին համակցված առևտրային ծրագրի ապահովման միջոցով մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում նաև՝ մանրածախ առևտրի ցանցերում ներգրավված առևտրային կենտրոնների ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու բազմադրվագ դեպքերի, իսկ 7.5 մլրդ. ՀՀ դրամ գումարը՝ ավտոներկրման և իրացման /արտահանման/ գործունեությամբ զբաղվող տարբեր տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ քննվող քրեական վարույթների շրջանակներում:

    Հարուցված քրեական վարույթներով գլխավոր վարչության քննիչների կողմից կայացվել են գույքի վրա կալանք դնելու մասին որոշումներ։

    Միաժամանակ, սակայն, վարույթն իրականացնող մարմինը տնտեսական հանցագործությունների վերաբերյալ վարույթներով ձեռնպահ է մնացել ընկերությունների հաշիվների և դրամական միջոցների վրա արգելանք կիրառելու ընդգծված պրակտիկայից:

    Բացի այդ, իրականացվել է քրեաիրավական տիրույթում հայտնված տնտեսվարողների նկատմամբ, անհրաժեշտ հիմքերի առկայությամբ, խրախուսական նորմի կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու մոտեցում, որոնք հետապնդել են տնտեսվարողների բնականոն գործունեությունը չխոչընդոտելու նպատակ։

    Այս պրակտիկայի արդյունավետության և տնտեսվարողների հետագա հարկային վարքագծի գնահատման նպատակով ՀՀ քննչական կոմիտեում իրականացված ուսումնասիրությունը փաստել է, որ նշյալ սուբյեկտների կողմից հիմնականում դրսևորվել է շրջանառության էական ավելացում և օրինապահ հարկային վարքագիծ, ինչպես նաև չեն արձանագրվել կրկնահանցագործության դեպքեր: 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»
Ամենադիտված