Աստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումը Փաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերում Սևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ) Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբ Թրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրի Պայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի Պուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվել Վերջն այս պահանջները որտե՞ղ են ավարտվելու, ինչո՞ւ ՀՀ-ի հետ Ալիևն այսպես պետք է խոսի. Վարդանյան (տեսանյութ) Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնել 

Ժաննա Անդրեասյանը «պարտիզանական լռություն» պահողի դերում է. Գեղամ Մանուկյան

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ժաննա Անդրեասյանը «պարտիզանական լռություն» պահողի դերում է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը որոշել է պահպանել ոչ միայն պարտիզանական քար լռություն, այլ օրենքները խախտել, իր գերատեսչությանը դնել ծիծաղելի վիճակում, միայն թե արդարացնի իր շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի հիմնազուրկ, արտեստական հայտարարությունները։

Հունվարի 23-ին նախարարին հարցում էի ուղարկել՝ պարզելու, թե ովքեր են այն մասնագետները, որոնց, ինչպես 2024թ.-ի հունվարի 14-ին Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչել էր «մի խումբ մանկավարժներ, գիտնականներ», որոնք դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն»։ (Հարցումս եւ պատասխանը կցվում են)։

Պարզագույն հարցերին, նախարարությունից այսօր ստացել եմ ցնցող պատասխան։ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած կառույցը, հղում անելով ՀՀ Սահմանդրության և ՏԱ մասին օրենքի վրա, համարել է, որ հարցումս սահմանափակում է կարծիք արտահայտելու իրավունքը, ոտնահարում է հանրային շահերը կամ այլոց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։

Նախարարությունից հայտնել են, թե չեն կարող տեղեկություն տալ, քանի որ ողջ հանրությանը վերաբերող, յուրաքանչյուրիս իրավունքին առնչվող, այս օրերին հանրային բուռն բանավեճի նյութ դարձած «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» փոխելու նախաձեռնությամբ իբր նախարարություն հղված նամակի պատճենը ինձ տրամադրելով, ուշադրություն՝ «խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»:

Ընդ որում, այս մերժումը նաև այն հիմքով է զավեշտալի, անհիմն և անօրինական, որ տեղեկության մերժումը պետք է պարունակի կոնկրետ իրավական նորմի հղում: Այսինք ԿԳՄՍ-ն առնվազն պետք է նշի, թե իմ տրված հարցերից յուրաքանչյուրի պատասխան-տեղեկությունը որ օրենքի որ հոդվածով է խախտում մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, օրինակ՝ «Ե՞րբ է ԿԳՄՍ նախարարությունը ստացել «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն» բովանդակությամբ դիմում» հարցիս պատասխանը ինչ իրավական հիմքով է գաղտնիք և այլն:

Հասկանում եք, Նիկոլի ասած «մի խումբ մանկավարժներ, գիտնականներ» նամակ են իբր հղել ԿԳՄՍՆ, ու դա գաղտնի, անձնական գրություն է։ Կարծես ես ուզում էի նախարարություն ուղարկված սիրային նամակի պատճեն, իրենք էլ համարել են, որ դա կարոող է անձնական նամակագրության գաղտնիությունը խախտել։

Կասեք զավե՞շտ։ Չեմ կարծում։ Մի ողջ գերատեսչություն, նախարարություն, նախարարության իրավաբանական վարչություն, հասարակայնության հետ կապերի վարչություն, տեղեկատվություն տրամադրող լիազոր անձի դնում են հիմարագույն վիճակում, միայն թե արդարացնեն Փաշինյանի հայտարարությունը, թե «Հայոց պատմություն» առարկայի խորքային անվանափոխությունը, ոչ թե իշխանությունն է նախաձեռնել, այլ մտավորականների ու ուսուցիչների նախաձեռնությամբ է սկսվել։

Իրականում, ենթադրելի է, որ որեւէ նամակ էլ չի գնացել նախարարություն, չկա նման առաջարկի հեղինակ որեւէ մանկավարժ եւ պատմաբան, պարզապես փաշինյանական իշխանության ուրացման ծրագրի մի մասնիկն է, որի այս դրվագը ներկայացնում են իբր ժողովրդային պահանջի սոուսով։

Հիշու՞մ եք, այդպես ստալինյան տարիների ձեւակերպմամբ էր արվում՝ «աշխատավորական կոլեկտիվների» պահանջով կամ առաջարկով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աստղը կլանեց իր հարևանին․ «Վեբը» բացահայտել է միաձուլումըՓաշինյանը Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մասին (տեսանյութ) «Վոյաջեր 1»-ի պատմական սահմանը՝ նոր խափանման ստվերումՍևանում 27 և 29-ամյա տղամարդկանց մեքենայից հայտնաբերվել է 40 փաթեթ մարիխուանա (տեսանյութ)Պատը չխանգարեց․ հաղորդագրություն ուղարկեցին ձգողականությամբԹրամփը՝ Իրանի մասին․ Պուտինից ու Սիից օգնություն չեմ խնդրիՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետՊայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայիՊուտին–Թրամփ–Սի․ Ուկրաինան և Իրանի վտանգը․ «Բա զոհվեիք»․ Փաշինյանի սուր ելույթները (տեսանյութ) Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Թրամփի բանագնացների զգուշացումը․ Մոսկվայի ժամանակը կարող է սպառվելՎերջն այս պահանջները որտե՞ղ են ավարտվելու, ինչո՞ւ ՀՀ-ի հետ Ալիևն այսպես պետք է խոսի. Վարդանյան (տեսանյութ) Թրամփի ուղերձը Պուտինին ու Զելենսկուն․ պետք է ընդհանուր լեզու գտնելԻրանի գրոհը, Ռումինիայի երկրաշարժն ու հարսնացու փախցրած ձին․ ցնցող կադրերԽաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման
Ամենադիտված