Մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին Ադրբեջանի և Հայաստանի համար քննարկման հարթակ դառնա. Վրաստանի արտգործնախարար
Արտաքին Քաղաքական«Չնայած տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին՝ Վրաստանը վարում է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում կայունության վերականգնմանն ու երկարաժամկետ խաղաղության հասնելուն»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, գրում է APA-ն։
Նա նշել է, որ Վրաստանը բազմիցս նպաստել է Ադրբեջանի և Հայաստանի միջև արդյունավետ երկխոսությանը՝ առաջ քաշելով խաղաղ բարիդրացիության նախաձեռնությունը։
«Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ՝ հարևան երկրների կարիքներին համապատասխան։ Մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին դառնա մի վայր, որտեղ հնարավոր կլինի քննարկել ցանկացած թեմա, որը կօգնի վերականգնել վստահությունը մեր հարևանների միջև»,- ասել է Դարչիաշվիլին։