Հետախուզվում էր գողության, խարդախության և կեղծիքի մեղադրանքով
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Սյունիք բնակավայրում հայտնաբերվել և Կապանի բաժին է տեղափոխվել 52-ամյա Արսեն Խ.-ն:
Նա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: