ԲԴԽ-ն ներկայացրել է Վճռաբեկ դատարանի դատավորի 3 թեկնածու. ԱԺ-ն քննարկում է թեկնածությունները
ՔաղաքականՀայաստանի ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Գուրգեն Մալխասյանի և Արման Օհանյանի թեկնածությունները:
Երեք թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի մեկին:
Թեկնածուներին ներկայացնում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: