Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են․ ՀՀ ԱՆ
ՀասարակությունՀայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մեծ մասը սկսում է ծխախոտ օգտագործել մինչև 20 տարեկանը:
Ծխելը ուժեղ կախվածություն է առաջացնում, որը պահպանվում է ամբողջ կյանքում:
Դեռահասների շրջանում կրճատելով ծխախոտի օգտագործումը և կանխելով ծխախոտի օգտագործման սկիզբը` կպաշտպանենք մի ամբողջ սերունդ ծխելու վնասներից: