ՈՒՂԻՂ. Ազգային ժողովը շարունակում է նիստի աշխատանքները
ՔաղաքականՀայաստանի Ազգային ժողովը շարունակում է փետրվարի 6-ին մեկնարկած հեթական նիստի աշխատանքները։
Խորհրդարանը կշարունակի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցի քննարկումը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
Այնուհետև կկայանա այս հարցով փակ գաղտնի քվեարկությունը: Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկություն կանցկացնի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար: