Որո՞նք են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերը. պարզաբանում
ՀասարակությունՀՀ ՆԳ նախարարությունը պարզաբանել է, թե որոնք են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերը:
«Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերն են անձնագիրը, որն իր նկարագրով համապատասխանում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես «070» ծածկագրով և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, որոնք տրվում կամ փոխանակվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:
Ընդ որում, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը և «070» ծածկագրով անձնագիրը Հայաստանի Հանրապետությունից դուրս գնալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են միասին գործածելու պարագայում»: