Կառավարությունը երկարաձգում է ինտեսիվ այգիների հիմնման պետական ծրագիրը
ՔաղաքականԿառավարությունը երկարաձգում է ինտեսիվ այգիների ստեղծման համար վարկերի սուբսիդավորման ծրագիրը։
Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի խոսքով՝ նախորդ հինգ տարիներին արդեն յոթ հազար հեկտարի ինտենսիվ այգիներ հիմնելու պայմանագրեր են կնքվել, որի ներքո գյուղատնտեսության այս ենթաճյուղում ներդրվել է ավելի քան 100 միլիարդ դրամ գումար։
«Ծրագիրը ավարտվում էր 2023 թվականին, և մենք այս որոշմամբ երկարաձգում ենք ծրագրի տևողությունը մինչև 2025 թվականի վերջ՝ միաժամանակ մի քանի փոփոխություններ անելով։
Առաջին հերթին թուլացնում ենք պայմանները և գերնորմատիվային հողերի սուբսիդավորման արտոնությունը վերացնում ենք։ Այսինքն՝ այժմ ֆերմերը հողերից կախված առավելություն չի ստանա, նկատի ունենալով, որ կաթիլային ոռոգման պարագայում ջրի սպառման քանակը նույնն է մնում։
Բացի այդ լավարկել ենք բարձրարժեք հատիկաընդեղենի ֆինանսավորման պայմանները ։ Հիշեցնեմ, որ այստեղ ունենք շատ ցածր ինքնաբավության մակարդակ։ Նաև մի քանի այլ տեխնիկական փոփոխություններ ենք արել, որպեսզի ծրագիրն ավելի սահուն ընթանա»,- եզրափակեց Քերոբյանը։