Կառավարությունը մտադիր է պետական բյուջեն հաստատել երեք տարվա հորիզոնով
ՔաղաքականԿառավարությունը մտադիր է պետական բյուջեն հաստատել երեք տարվա հորիզոնով։ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ ամիս քննարկել ենք ֆինանսաբյուջետային համակարգի մասին օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելու հարցը։ Մեր մտածածն այն է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մեր մոտ ոչ թե եռամյա հորիզոն ունենա, այլ հնգամյա, իսկ պետական բյուջեի հաստատումը՝ եռամյա։ Ոչ թե երեք տարվա բյուջե կընդունենք, այլ կստացվի, որ նախորդ տարվա՝ արդեն ընդունված բյուջեն եռամյա հորիզոն ունի, և մենք մոտավորապես իմանալու ենք, թե հաջորդ տարիներին ինչ է տեղի ունենալու։
Դա շատ հավակնոտ որոշում է, բայց երկար քննարկումներից հետո, կասկած չունեմ, որ պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասաց վարչապետը։