Ղազախստանում երկու օտարերկրացու ստամոքսում թմրանյութի գրեթե 300 տարա է հայտնաբերվել
Հասարակություն
Ակտաուի օդանավակայանում երկու օտարերկրացու ստամոքսում թմրանյութի գրեթե 300 տարա է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ղազախական հեռագրական գործակալությունը (KazTAG):
Ըստ Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԽ) մամուլի ծառայության՝ ամեն ինչ տեղի է ունեցել հունվարի 24-ին։ Օդանավակայանի շենքում բերման են ենթարկվել երկու օտարերկրացիներ և տարվել ստուգման։ Այս ուղևորների որովայնի խոռոչի ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց ստամոքսում օտար առարկաներ կան։
Արդյունքում՝ օտարերկրացիներից առգրավվել է ափիոն տեսակի թմրամիջոց պարունակող 295 տարա։ Նյութերի ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 2 կգ։
Փոխադրողները ձերբակալվել են։ Գործով նախաքննություն է իրականացվում։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին