Սաակաշվիլին շնորհավորական նամակ է հղել Ալիևին և գովաբանել նրան (լուսանկար)
ԲլոգոսֆերաՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է շնորհավորական նամակը։
«Շնորհավորում եմ Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ։ Ոչ ոք երբեք այնքան չի արել Ադրբեջանի համար, որքան նախագահ Իլհամ Ալիևն արել է այս երկրի համար։ Նա պատմության մեջ կմնա որպես «Իլհամ Հաղթող», իսկ նրա նախագահության տարիները կմնան որպես ոսկե դարաշրջան Ադրբեջանի պատմության մեջ»,- ասվում է ուղերձում։