Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի Հայ ընտրողները վերահաստատեցին Եվրոպայի հետ կապը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ հունիսի 30-ին. Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ՔՊ-ում նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար, վարչությունն այսօր փոխնախագահ կընտրի Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Թբիլիսիում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն․ Անդրեասյանը Վրաստան կգործուղվի ՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար Թուրքիա. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կարող է որոշվել Ռուսաստանի հետ պատերազմի հարցը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Հենրիխ Մխիթարյանի և Օրրանի սաների երկար սպասված հանդիպումը Օտարերկրյա պետությունները միջամտել են ընտրական գործընթացին անվանական աջակցությամբ․ Արամ Օրբելյան Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 

Փաշինյանի՝ «Քաղաքացիական պետությունն ընդդեմ ազգային պետության» օրակարգը խիստ վտանգավոր է․ Բեգլարյան

Բլոգոսֆերա

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․

««Քաղաքացիական պետությունն ընդդեմ ազգային պետության» օրակարգը, որը վերջերս տարածվում է վարչապետ Փաշինյանի և մի խումբ համախոհների կողմից, խիստ վտանգավոր օրակարգ է, որովհետև՝

1. Արհեստականորեն հակադրության մեջ է դնում ազգային շահն ու պետական շահը, այնինչ իրականում դրանք փոխլրացնող են, իսկ պետությունն ազգի առանցքն ու միջնաբերդն է.

2. Խուսափում է պետության ազգային պատասխանատվությունից թե՛ Սփյուռքում գտնվող ազգի շուրջ 75%-ի և թե՛ պետության ֆորմալ սահմաններից դուրս գտնվող հայրենիքի (Արցախի) հանդեպ.

3. Հրաժարվում է պետության ու հայրենիքի հանդեպ ազգի շուրջ 75%-ի պատասխանատվությունից, ռեսուրսներից ու իրավունքներից.

4. Ոչնչացնում է ազգային ինքնության հիմքում եղած գաղափարախոսական սկզբունքներն ու խորհրդանիշները.

5. Կտրուկ թուլացնում է ազգի և նույնիսկ ժողովրդի դիմադրողականության մակարդակը և համախմբման հնարավորությունները.

6. Եվ, այդքանով հանդերձ, չի ապահովում որևէ դրական արդյունք, այդ թվում՝ նույնիսկ առերևույթ կերպով չի երաշխավորում ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը թուրք-ադրբեջանական ֆաշիստական ոտնձգություններից, որի կեղծ հեռանկարը քաղաքացիական պետության հայեցակարգի հիմնական փաստարկն է:

Այսինքն՝ պետությունից դուրս ազգի 75%-ն ունեցող, համակարգային ու գաղափարախոսական թշնամանք տածող երկու հարևանի դիմակայող և բազմաթիվ այլ սպառնալիքների ու մարտահրավերների առերեսվող պետությունը չի կարող հրաժարվել ազգային պետության հայեցակարգից, այլապես՝ ազգից կվերածվի ոչ թե ժողովրդի, այլ՝ քոչվորական ցեղախմբի: Ի դեպ, այս եզրահանգումս ամենևին չի նշանակում, որ առ այսօր մեր ազգային պետությունը բավարար չափով արդյունավետ էր, սակայն դրա պատճառները ոչ թե ազգային պետության մոտեցման մեջ են եղել, այլ՝ որակյալ ռազմավարությունների բացակայության և հատկապես գործնական ու արդյունավետ կառավարման դաշտում: Ուստի, պետք է ոչ թե հրաժարվել ազգային պետությունից, այլ՝ իրապես կառուցել այդպիսին՝ կուռ գաղափարախոսությամբ, արդյունավետ կառավարմամբ, պետություն-Սփյուռք հարաբերությունների արդյունավետ մոդելով, ազգային էլիտայով, բարձր կարգապահությամբ, հետևողականությամբ և մի շարք այլ որակներով:

Հուսամ՝ կհասցնեմ առաջիկայում այս և ազգային ու պետական մի շարք այլ հարցերի շուրջ հանդես գալ ավելի մանրամասն հոդվածաշարով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվիՀայ ընտրողները վերահաստատեցին Եվրոպայի հետ կապը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԻրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների մասին տեղեկություններըԶախարյանի ներկայացուցիչը հերքել է «Կրասնոդար» տեղափոխության մասին լուրերըԿրեմլում հերքել են՝ Լուկաշենկոն Պուտինին Զելենսկու որևէ ուղերձ չի փոխանցելԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի միջուկային եռյակի օդային բաղադրիչըԷստոնիան պատրաստակամություն է հայտնել հանդուրժել իր տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կործանումըԱՄՆ-Իրան բանակցությունները՝ հունիսի 30-ին. Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըՔՊ-ում նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար, վարչությունն այսօր փոխնախագահ կընտրիՔաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելCNN. Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է 124 նավԹբիլիսիում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն․ Անդրեասյանը Վրաստան կգործուղվիՄԱԿ. Վենեսուելայում մոտ 1.8 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունիBloomberg. Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80%-ովՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համարԻսպանիայի վիզային կենտրոնը երկարացրել է դիմումների մշակման ժամկետըԹուրքիա. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կարող է որոշվել Ռուսաստանի հետ պատերազմի հարցըՀայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներԿայծակը հարվածել է Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի սրաձողինՍթրեսը կարող է վնասել ատամները․ բժիշկը զգուշացնում է բրուքսիզմի վտանգի մասինՀենրիխ Մխիթարյանի և Օրրանի սաների երկար սպասված հանդիպումը Օտարերկրյա պետությունները միջամտել են ընտրական գործընթացին անվանական աջակցությամբ․ Արամ ՕրբելյանՆեթանյահուն ասել է, որ ԱՄՆ ուշադրությունը կհրավիրի Էրդողանի հռետորաբանությանըԴոկտոր Մյասնիկովը քննադատել է բժիշկների «անտրամաբանական պահանջները» արևապաշտպան կրեմի վերաբերյալԶելենսկին հայտարարել է՝ Ուկրաինային ոչ ոք չի կարող թելադրել, թե ում հիշատակը հարգելՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՍեդա Սաֆարյանը կրկնեց ՔՊ խոսույթը. Տաթև ՍողոյանՉեչնիայում անօդաչու թռչող սարքերի վտանգ է հայտարարվելՀայաստանը ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է․ Գերմանիայի ԱԳ նախարարՌուսաստանի Կենտրոնական բանկը գնահատել է վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակըԿասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՆոր բացահայտումներ՝ ԱմբերդումՎենեսուելայում երկրաշարժից հետո շարունակվում են ողջ մնացածների որոնումներըՔրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա 99 տոկոսում, որտեղ առկա են   ընտրախախտումներ,  հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ ՕրբելյանԻրանի նախագահը հաստատում է վեց միլիարդ դոլարի արգելափակման վերացումըԹուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավորԿոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանության գործի նախաքննությունն ավարտվել էԻրանն ու Օմանը անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով կոմիտեի առաջին նիստը722 դեպք, 9 զոհ և 5 փրկված քաղաքացի․ ՆԳՆ-ն ամփոփում է շաբաթըՎենեսուելացիները անհետ կորած հարազատների մասին հայտարարություններ են փակցնում շենքերի և ցանկապատերի վրաԿապուտանում հրդեհը մարվել է կեսգիշերից հետո․ տուժածներ չկանՈ՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար. ՎարդևանյանCNN. Մադուրոն դիմում է վենեսուելացիներին՝ Աստվածաշնչից մեջբերում անելովՍահմանադրական դատարանի նկատմամբ էլ կարող են լինել ճնշումներ. ՎարդեւանյանՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին ԱՄՆ-ը և Իրանը պլանավորում են բանակցություններ անցկացնել Դոհայում Հայաստանը միջազգային ներդրողներին ներկայացրել է տնտեսական զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը
Ամենադիտված