Մահացել է «Վայրի վարդ» հեռուստասերիալի դերասանուհին
ԱյլՄեքսիկայում մահացել է թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի Ռենատա Ֆլորեսը։ Նա հայտնի է դարձել «Վայրի վարդ» հեռուստասերիալում չարագործ սպասուհի Լեոպոլդինայի իր դերից հետո, իսկ կյանքի վերջին տարիներին մնացել է անօթևան, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Ֆլորեսն աշխատել է ավելի քան 30 նախագծերում։ Իր յուրահատուկ արտաքինի պատճառով՝ նա սովորաբար ստացել է չարագործների դերեր։
2013 թվականին Ֆլորենսը հանկարծակի անհետացավ էկրաններից։ 2020 թվականին հայտնի դարձավ, որ նա կորցրել է իր ողջ ունեցվածքը և ստիպված է եղել գործնականում ապրել փողոցում։ Դերասանուհու կյանքի ողբերգական պատմությունը հայտնի դարձավ լատինաամերիկյան լրատվամիջոցներից։ Դրանից հետո Ռենտա Ֆլորենսը տեղավորվեց La Casa del Actor ծերանոցում։
Մեքսիկացի կինոաստղի մահվան պատճառը չի հաղորդվում։ Հայտնի է միայն, որ կյանքի վերջին տարիներին նա առողջական խնդիրներ է ունեցել։