Բրեդ Փիթը միջոցառմանը ներկայացել է իրենից 27 տարով փոքր սիրելիի հետ (լուսանկար)
Լուսանկարներ
Ամերիկացի դերասան և կինոպրոդյուսեր Բրեդ Փիթը միջոցառմանը ներկայացել է իր նոր սիրելիի՝ Ինես դե Ռամոնի հետ, ով իրենից փոքր է 27 տարով։ Այս մասին հայտնում է People տաբլոիդը։
Ըստ հրատարակության՝ 60-ամյա արտիստն ու իր նոր ընկերուհին միասին են եկել Սանտա Բարբարայում կայացած Միջազգային կինոփառատոնին, որի շրջանակներում էլ Փիթը մրցանակ է հանձնել «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում հաղթած իր ընկերոջը՝ Բրեդլի Կուպերին։
Հաղորդվում է նաև, որ Ինես դե Ռամոնը սննդաբան է, ֆիթնես մարզիչ և ոսկերչական իրերի դիզայներ։ Նա արդեն ամուսնացած է եղել «Վամպիրի օրագրերը» սերիալի աստղ Փոլ Ուեսլիի հետ։ Տեղեկությունն այն մասին, որ նա հանդիպում է Փիթի հետ, առաջին անգամ հայտնվեց 2022 թվականին այն բանից հետո, երբ զույգին նկատեցին Բոնոյի համերգին Լոս Անջելեսում, այնուհետև «Բաբելոն» ֆիլմի պրեմիերային։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից