Այսօր ֆիքսում ենք ՀՀ կադաստրային վկայականը. Փաշինյան
ՔաղաքականԱյսօր ֆիքսում ենք ՀՀ կադաստրային վկայականը, որում տվյալներ են գրվում տարածքի մասին, նկարագրության մասին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հստակ պիտի հայտարարենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը, և մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ «երբ որ մեր քաղաքականությունը հենվում է լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիիզմները մեծանում են»։
Մանրամասները՝ տեսանյութում։