Գրետա Վարդանյանը Դուբայում կմասնակցի Պարալիմպիկ խաղերի որակավորման մրցաշարի
Սպորտ
Պարա ծանրամարտի միջազգային օրացուցային պլանի համաձայն Պարալիմպիկ խաղերի 2024 թվականի որակավորման փուլի առաջին մրցաշարը տեղի կունենա Դուբայում, փետրվարի 29-ից մարտի 7-ը ընկած ժամանակահատվածում։
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն հավաքականի առաջատար Գրետա Վարդանյանին հայտավորել է մասնակցելու Աշխարհի գավաթի նշված առաջնությանը։ Գրետա Վարդանյանը Պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշային աղյուսակում այժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Թբիլիսիում կայանալիք Աշխարհի գավաթի առաջնության մասնակիցների ցանկը կհրապարակվի առաջիկայում Գյումրիում, Վանաձորում և Երևանում կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքներից հետո՝ մինչև փետրվարի 25-ը։
Թբիլիսի նախատեսվում է գործուղել ինչպես մեծերի, այնպես էլ երիտասարդական ու պատանեկան հավաքականների սաներին։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան