«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակը Ես դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղ Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Օլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ «Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումները Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնա Գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին Արիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը» 

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը

Հասարակություն

Արարատյան Հայրապետական թեմի կայքը ներկայացնում է, որ սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: 

«Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: 

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): 

Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավվում է, այլ Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու: Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): 

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում: Մեծ Պահքի շրջանում արգելված է պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի օրերին, բացառությամբ Ավագ շաբաթվա:

Հայ եկեղեցում տարվա ընթացքում պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելողը և ամենաերկարատևը Մեծ Պահքն է:

Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ` ի փառս Աստծո: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարության նպատակով չէ: «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լուա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»: (Մատթ 6:16 - 18)։

Վարդապետներն ասում են, որ այն պարագային է մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նվազեցնելուց, եթե հոգին գիրացնում ենք մահացու մեղքերով: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, ավետարանական ընթերցումներ, աղոթքներ, ահա այն ամենը, որոնցով պիտի սնվի հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում:

 

«Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին: Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք բողոքեք ինձ, և ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ և ընդունելի օր. այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, - ասում է Տերը:

- Քանդիր անիրավության հանգույցը, խորտակիր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ներիր ու արձակիր նեղյալներին և պատռիր բոլոր անիրավ մուրհակները»: (Եսայի 58:3 – 6)»,- նշում է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի կայքը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն է
Ամենադիտված