Թող որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն․ ՀՀ ԱԳՆ շնորհավորանքը
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։
«Ջերմ շնորհավորանքներ մեր հարևան և ուժեղ գործընկեր Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։
Մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում մեր գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։
Թող որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը»։